Բուրկինա Ֆասոյում իշխանությունը գրաված զինվորականները հայտարարել են խունտայի ստեղծման մասին

15:14 • 17.09.15

Բուրկինա Ֆասոյում զինվորականները, որոնք պատանդ են վերցրել աֆրիկյան այդ երկրի ժամանակավոր նախագահ Միշել Կաֆանդոյին, վարչապետ Իսաակ Ցիդուին և կառավարության անդամներին, հայտարարել են խունտայի ստեղծման մասին, գրում է Лента-ն։

 

Պետական հեռուստաընկերության եթերում նախագահական գվարդիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ կառավարությունը ցրվել է։ Դրա փոխարեն ստեղծվել է Ազգային դեմոկրատիայի խորհուրդ, որը պետք է ժողովրդավարական համընդհանուր ընտրություններ կազմակերպի։

 

Մեկ ժամ անց մայրաքաղաք Ուագադուգուի հրապարակում հավաքվել են հարյուրավոր մարդիկ, որոնք պահանջել են անհապաղ ազատ արձակել կառավարության անդամներին։ Զինվորները ցրել են ամբոխը՝ օդ արձակած կրակոցներով։