Հունգարիայում փախստականների հետ բախումների հետևանքով 20 ոստիկան է տուժել (լուսանկարներ)
Հունգարական ոստիկանության առնվազն 20 աշխատակից վնասվածքներ է ստացել փախստականների մասնակցությամբ անկարգությունների հետևանքով, որոնք տեղի են ունեցել հունգարա-սերբական սահմանին, հայտնել է երկրի վարչապետի խորհրդական Դյերդ Բակոնդին։
«Փախստականների և ոստիկանության միջև բախումների հետևանքով վիրավորվել է 20 ոստիկան»,- հայտնել է պաշտոնյան։
Բախումներին մասնակցել է 300-500 մարդ։ Նրանք փորձել են անցնել հունգարական տարածք, ինչի համար էլ սկսել են ճոճել սահմանին կառուցված պատը, փոխանցում է Корреспондент-ը։
Լուսանկարները՝ Reuters-ի










