Կիևի ճանապարհին ինձ ոչ-ոք չի կանգնեցնի. Կադիրով
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Ուկրաինայի պատժամիջոցների ցանկում իր անվան հայտնվելը։
«Իհարկե, ես ինքս ինձ հարցնում եմ, թե ինչպե՞ս եմ ապրելու առանց ուկրաինական բանկերում իմ հաշիվների ու Ուկրաինա մշտական այցերի»,- գրել է նա Instagram-ում։
Նրա խոսքով՝ նման հրամաններն «օճառի պղպջակների են նման, և իրականում ոչ մի դեր չեն խաղում»։
«Կիևում հաշիվներ չունեմ, իսկ եթե ցանկանամ Կիև մեկնել՝ ինձ ոչ ոք չի կանգնեցնի և չի կարողանա հարցնել, թե անունս ինչ է »,-հայտարարել է Կադիրովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի հրապարակած պատժամիջոցների թարմացված ցանկում են հայտնվել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը և Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։










