Հոլանդացի լրագրողը Սիրիայից հեշտությամբ ԵՄ է մուտք գործել՝ Նիդեռլանդների վարչապետի լուսանկարով

09:24 • 17.09.15

Սիրիայում գտնվող հոլանդացի լրագրող Հարալդ Դոորնբոսը կարողացել է կեղծ անձնագիր և անձը հաստատող փաստաթուղթ ստանալ՝ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի լուսանկարով։ Փաստաթուղթը ստանալու համար լրագրողից պահանջվել է ընդամենը 2 օր և 750 եվրո, գրում է Интерфакс-ը։

 

Դոորնբոսը նշել է, որ իր նոր փաստաթղթերով ինքը մեկնել է Կիպրոս։ Թեև անունն ու ազգանունն անձնագրում եղել են արաբերենով, լուսանկարն ամբողջությամբ համապատասխանել է եվրոպացու արտաքինին։

 

Twitter-ի իր էջում նա նշել է, որ փորձը եղել է ոչ թե այն, թե կկարողանա նա կեղծ անձնագիր ստանալ Սիրիայում, թե ոչ։

 

«Եթե մենք ի վիճակի ենք սիրիական անձնագիր գնել, ապա է՛լ ավելի հեշտ է փախստականի անվան տակ գրոհայինների և ջիհադականների աննկատ մուտքը ԵՄ՝ այնտեղ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով»,- նշել է հոլանդացի լրագրողը։