Թրամփը խոսել է Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը խոստացել է հարթել հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին նա ասել է Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնող այլ թեկնածուների հետ քննարկումների ընթացքում:
«Ես կցանկանայի կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ: Ես կցանկանայի շփվել նրա հետ: Ես կարող եմ սխալվել, սակայն այդ դեպքում, հավանաբար այլ ռազմավարություն կընտրեմ, սակայն ես կկարողանայի հարաբերությունները կարգավորել աշխարհի շատ առաջնորդների հետ, որոնց հետ մեր երկիրն այժմ լավ հարաբերություններ չունի»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ այժմ ԱՄՆ-ն չի վայելում աշխարհի հարգանքը։
Թրամփի մրցակիցը՝ հանրապետական սենատոր Ռենդ Փոլն իր հերթին խոստացել է կարգավորել երկխոսությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ։ Նա նաև կողմ է արտահայտվել Իրանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Իսկ սենատոր Մարկ Ռուբիոն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ից խլել Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման միջնորդի դերը։










