Ռուսաստանն ու Թուրքիան այս տարի բարձր մակարդակով շփումներ կունենան. Լավրով

17:16 • 17.09.15

Ռուսաստանն ու Թուրքիան այս տարի բարձր մակարդակով երկկողմ շփումներ կունենան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

ՌԴ արտգործնախարարը Սոչիում այսօր հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։

 

«Մեր նախագահները պարբերաբար հանդիպում են կամ շփվում հեռախոսով: Այժմ մենք պատրաստվում ենք ռուս-թուրքական բարձր մակարդակով համագործակցության հերթական նիստին, որն այս տարի տեղի կունենա մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 95-րդ տարեդարձի շրջանակում»,-ասել է Լավրովը։