Ռուսաստանն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման հույս ունի և որպես միջնորդ երկիր` ամեն ինչ կանի այդ պահը մոտեցնելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան նշել է նաև, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ներկա պահին ակտիվորեն զարգացնում են երկկողմ հարաբերությունները:
«Մենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները գնահատում ենք որպես դինամիկ զարգացող, Ադրբեջանը ոչ միայն մեր գործընկերն է քաղաքական, այլև տնտեսական և այլ ոլորտներում: Մեզ մոտ բոլոր մակարդակներում շատ ակտիվ երկխոսություն է ընթանում»,- հավելել է ՌԴ ներկայացուցիչը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, ինչպես գիտեք, Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է կարգավորման գործընթացում, և մենք այդ խաղաղարար գործընթացի շատ պատասխանատու մասնակիցներն ենք: Այդ պատճառով էլ կանենք և անում ենք ամեն ինչ այդ հարցի լուծումը հնարավորինս շուտ և արագ գտնելու համար»,- հայտարարել է Մարիա Զախարովան:










