ՌԴ բնակչուհին կաշառք է առաջարկել, որ որդուն բանակ զորակոչեն
ՌԴ Չիտա քաղաքում դատարան է ուղարկվել 40-ամյա Իրինա Տերեխովայի նկատմամբ բացված քրգործը:
Gazeta.ru–ի հաղորդմամբ` կինը մեղադրվում կաշառք առաջարկելու համար՝ որդուն բանակ զորակոչելու նպատակով: Գործում նշվում է, որ կինը միջնորդին 50 000 ռուբլի կաշառք է փոխանցել, որպեսզի որդուն ծառայունակ ճանաչեն բուժզննման ժամանակ:
Տերեխովային մինչև 1.5-3 մլն ռուբլու տուգանք կամ մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում` 1.5 մլն ռուբլի տուգանքի հետ միասին:










