Սաակաշվիլին ուկրաինացի օլիգարխներին «վախկոտ» է անվանել

13:28 • 17.09.15

Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ ուկրաինացի օլիգարխները «վախկոտ են, սակայն կարողանում են վախեցնել»։ Այդ մասին նա ասել է «112 Украина» հեռուստաալիքի եթերում։

 

«Նրանցից մեկն ուղիղ ասաց՝ «Նրան պետք է քնեցնել, ինչպես կատաղած շանը»։ Չգիտեմ՝ դա որպես սպառնալիք ընդունեմ, թե ոչ»,- ասել է Սաակաշվիլին՝ նկատի ունենալով օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու արտահայտությունը, ով քաղաքական գործչին «առանց դնչկալի շուն» էր անվանել։

 

Մինչդեռ Սաակաշվիլին նշել է, որ եթե տվյալ արտահայտությունն ընդունի որպես սպառնալիք և փոխի իր գործելաոճը, ապա օլիգարխները կհաղթեն։