Եվրախորհրդարանը շտապ օրակարգում է ներառել 120.000 փախստականների տեղավորելու հարցը
Լուսանկարը՝ AP Photo/ Christian Lutz-ի
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներում 120.000 փախստականների տեղավորման մասին Եվրահանձնաժողովի առաջարկը շտապ օրակարգում ներառելու որոշում է կայացրել։ Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը։
«Պատգամավորները կքվեարկեն արտակարգ հարցի վերաբերյալ, որը կապված է 120.000 փախստականների տեղավորելու Եվրահանձնաժողովի առաջարկի հետ, վերջիններս ծանր վիճակում են գտնվում Հունգարիայում, Հունաստանում և Իտալիայում»,- հայտարարել է Շուլցը։
ԵՄ ներքին գործերով խորհուրդն ավելի վաղ 40.000 փախստականների տեղավորման մասին որոշում էր կայացրել, գրում է Газета-ն։










