Ռուսաստանում ադրբեջանցին Թուրքիայի քաղաքացու է սպանել (լուսանկարներ)

15:31 • 17.09.15

ՌԴ իրավապահ մարմինները ձերբակալել են օգոստոսին Օրենբուրգի մարզում կորած Թուրքիայի քաղաքացի Ալթան Գունգորի առևանգման և սպանության համար կասկածվողին, գրում է Интерфакс-ը։

 

Ինչպես փոխանցում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքը՝ 23-ամյա ադրբեջանցին ձերբակալվել է Աստրախանում և գտնվում է կալանքի տակ։ Նա ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։

 

Քննության վարկածի համաձայն՝ օգոստոսի 23-ին Օրենբուրգի մարզի Նիկոլսկոյե գյուղի մոտակայքում ադրբեջանցին վիճաբանության ընթացքում դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Գունգորին։ Այնուհետ նա թաղել է նրա մարմինը և հեռացել մարզից։

 

ՌԴ ՆԳՆ մարզային վարչությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են գործի հետ կապ ունեցող մեկ այլ անձի՝ Օրենբուրգի բնակչի ինքնությունը։ «Երկուսն էլ ձերբակալվել են Աստրախանում»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

 

Ավելի վաղ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատնից հայտնել էին, որ օգոստոսի 22-ին Թուրքիայի քաղաքացին ժամանել է Ռուսաստան՝ գործնական հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Մոսկվայից նա ուղևորվել է Օրենբուրգ։


Նախօրեին Թուրքիայի դեսպանատունը հաստատել է Գունգորի մահը։

Оперативники задержали мужчину, похитившего в Оренбурге турецкого инженера