«Բոկո Հարամ» խմբավորման պատճառով Նիգերիան լքել է 1.5 մլն երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը` ՅՈՒՆԻՍԵՖ-ը, տեղեկացրել է, որ «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գործողությունների պատճառով Նիգերիան ստիպված է եղել լքել մոտ 1.5 մլն երեխա։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, հաճախակի դարձած հարձակումների պատճառով միայն անցած 5 ամսվա ընթացքում երկիրը լքել է կես մլն երեխա ու դեռահաս։
Աղբյուրը մանրասնում է, որ երկրի հյուսիսում մոտ 1.2 մլն երեխա ստիպված է եղել տեղահան լինել` փոխելով բնակության վայրը։ Նշվում է նաև, որ մոտ 265.000 երեխա էլ լքել է հարևան Կամերունը, Չադը, Նիգերը։










