Բրազիլիայի ընդդիմադիրները պահանջում են նախագահի հրաժարականը
Բրազիլիայի Պատգամավորների պալատի ղեկավար Էդուարդո Կունյան ստացել է ընդդիմության ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Միգել Ռեալեի պահանջը՝ նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականի վերաբերյալ, փոխանցում է Лента-ն։
Ռուսեֆին մեղադրում են հարկային օրենսդրության նորմերը խախտելու և պետական միջոցներից իր նախընտրական արշավը ֆինանսավորելու համար։
Պահանջին աջակցում են ընդդիմադիր կուսակցությունները, այլախոհները և երկրի խոշոր հասարակական շարժումների ներկայացուցիչները։
«Մենք պայքարել ենք զենքերի բռնապետության դեմ, և այժմ մենք միասին ենք, որ պայքարենք կաշառքների բռնապետության դեմ»,- ասել է Ռեալեն՝ ակնարկելով պետական Petrobras ընկերությունում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալը։










