Ջեմալ փաշայի թոռան դեմ քննություն է սկսվել՝ հոդվածի պատճառով

14:24 • 18.09.15

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ թուրք գրող, լրագրող Հասան Ջեմալի դեմ քննություն է սկսվել՝ իր հերթական հոդվածի պատճառով, որը վերնագրված է «Հոսող արյան միակ պատասխանատուն պալատի Սուլթանն է, վերջակետ»։

 

Ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը՝ Հասան Ջեմալն արդեն կանչվել է հարցաքննության։

 

Հասան Ջեմալի վերոնշյալ հոդվածը հրապարակվել է օգոստոսի 12-ին՝ T24 կայքում։

 

Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակն է։ 2008 թվականին նա այցելել էր Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ դրել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։ Մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումների։