Charlie Hebdo ամսագիրն արժանացել է M100 Media Award մրցանակի

10:05 • 18.09.15

Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագիրը M100 Media Award մրցանակ է ստացել։  Այն հանձնել են ամսագրի գլխավոր խմբագիր Ժերար Բիարին։

 

Արարողությունը կայացել է Գերմանիայի Պոտսդամ քաղաքում՝ M100 Sanssouci Colloquium միջազգային մեդիահամաժողովի շրջանակում, գրում է Deutsche Welle-ն։

 

Արարողության ընթացքում ամսագրի խմբագիրը ելույթ է ունեցել ի պաշտպանություն ծաղրանկարների, որոնցում օգտագործվել է խորտակված սիրիացի փոքրիկի կերպարը։

 

«Երգիծանքը պետք է շոկ առաջացնի»,- նշել է Բիարը։

 

Հակառակ դեպքում, նրա կարծիքով, դա վատ ծաղրանկար է։ Նա ընդգծել է, որ երգիծանքը ցույց է տալիս իրականությունը։