Գերմանիայում հայտնաբերվել են Նապոլեոնի բանակի մոտ 200 զինվորների մնացորդները
Լուսանկարը՝ AFP-ի
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել են Նապոլեոնի մեծ բանակի մոտ 200 զինվորների մնացորդները, գրում է Интерфакс-ը։
Քաղաքապետ Օլաֆ Կունիցը նշել է, որ մնացորդները, հավանաբար, պատկանել են զինվորների, որոնք մահացել են 1813-ին՝ Լայպցիգում պարտությունից հետո Ֆրանսիա տեղափոխվելու ժամանակ։
Հայտնաբերվել են նաև մի քանի կոճակներ, որոնք մատնանշում են, որ պատկանել են այդ ժամանակաշրջանի հագուստի։
1813-ին Ֆրանկֆուրտից ոչ հեռու մարտ է տեղի ունեցել, որում Նապոլեոնը կորցրել է առնվազն 15.000 զինվոր։










