Արարատ-Երևան ճանապարհն արդեն բացվել է, գյուղնախարարը հորդորել է գործարաններին մթերել խաղողի ողջ բերքը

13:00 • 18.09.15

Արարատ-Երևան ճանապարհը, որտեղ առավոտյան  լարված իրավիճակ էր, բացված է, այնտեղ այցելած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դժգոհող գյուղացիներին փոխանցել է, որ հորդորել է  գործարանների տնօրինությանը` մթերել գյուղացու արտադրած ողջ խաղողը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Սերգո Կարապետյանի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:


Նշենք, որ առավոտյան  մարզի մի շարք համայնքների բնակիչներ փակել էին  ճանապարհը , քանի որ   յուրաքանչյուր հողագործից վերցնում են 5  տոննա խաղող, այն դեպքում, երբ  առնվազն  40 տոննա խաղող ունեն:

 


Նշենք, որ համանման խնդիր կա նաև հարևան Արմավիրի մարզում, սակայն. այնտեղ ճանապարհը փակելու քայլին չեն դիմել:


Արտամետ  համայնքի ղեկավար Անահիտ Դավթյանն էլ  Tert.am-ին հայտնել էր, որ  «Գյուղացիները  պայմանագրեր ունեն,  ինչքան որ կա պայմանագրերի մասով` վերցնում են, մնացածը չեն ընդունում»:


Իսկ օրինակ` Արմավիր համայնքի ղեկավար Սաշա Հակոբյանը Tert.am-ին հայտնեց, որ իրենց գյուղում նման խնդիր չկա, քանի որ Պռոշյանի գինու-կոնյակի գործարանի մասնաճյուղը հենց իրենց գյուղում է: