Հորդանանի թագուհին խնդրել է ԵՄ-ին որքան հնարավոր է շատ սիրիացի փախստականներ ընդունել և «չփակել դռները» (նկարներ, տեսանյութ)
Հորդանանի թագուհի Ռանիան այսօր Բեռլինում կայացած միջոցառման ընթացքում կոչ է արել Եվրոպային ավելի շատ սիրիացի փախստականների օգնել և չփակել դուռը, փոխանցում է The Daily Mail-ը։
45-ամյա թագուհին ելույթ է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում՝ մոտ 400 քաղաքական գործիչների և դիվանագետների համար, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի։
Թագուհին խոսել է սիրիացի փախստականների ճգնաժամը լուծելու հարցում Հորդանանի ունեցած ներդրման մասին և կոչ է արել «աննախադեպ լուծումներ» գտնել «աննախադեպ չափերի ճգնաժամի» լուծման համար։
«Փախստականներին իրենց հիմնական իրավունքներում մերժելը կստեղծի հիասթափված սերունդ, որը զգայուն կլինի ծայրահեղականների գաղափարախոսության հանդեպ»,- ասել է թագուհին։
















