Ադրբեջանում անհետացած լրագրողը 30 օրով կալանավորվել է
Ադրբեջանցի լրագրող Շիրին Աբասովը, որին երեկ որոնում էին որպես անհետացած, պարզվում է՝ 30-օրյա ժամկետով կալանավորվել է՝ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին հաղորդել է փաստաբան Էլչին Սադըգովը, որին այդպես էլ թույլ չեն տվել տեսնել ձերբակալված լրագրողին։
Meydan TV-ի աշխատակից Աբասովը պահվում է Ադրբեջանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ վարչությունում:
Փաստաբանը դեռ նրան չի կարողացել տեսնել, և մտավախություն ունի, որ նրան կստիպեն խոստովանական ցուցմունք տալ։
Հիշեցնենք, որ լրագրողը մեկնել էր համալսարան՝ դասի, և այդպես էլ չէր վերադարձել: Նրա հեռախոսն անջատված է եղել, իսկ ինքը հարազատների ու գործընկերների հետ չէր կապվել։










