Հռոմի պապն ԱՄՆ այցի ընթացքում կհանդիպի անօթևանների, կալանավորների և ներգաղթյալների հետ

13:34 • 18.09.15

Լուսանկարը՝ ABC News-ի

 

Հաջորդ շաբաթ ԱՄՆ այցի շրջանակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է հանդիպումներ ունենալ և ժամանակ անցկացնել ամերիկյան հասարակության ստորին խավի ներկայացուցիչների՝ աշխատավորների, ներգաղթյալների, անօթևանների, կարիքավոր աշակերտների և կալանավորների հետ, գրում է The New York Times-ը։

 

Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում և Նյու Յորքում Հռոմի պապը կունենա 7 միջոցառում, որոնց ընթացքում էլ կհանդիպի հասարակ մարդկանց հետ։

 

Սպասվում է, որ հաջորդ շաբաթ նախատեսված այցի շրջանակում պոնտիֆիկոսի հետ հանդիպումներին կմասնակցի մոտ 900 մարդ։