Ամստերդամից Փարիզ ուղևորվող գնացքից մարդիկ տարհանվել են` զուգարանում փակված ուղևորի պատճառով

13:15 • 18.09.15

Ամստերդամից Փարիզ ուղևորվող Thalys գնացքից մարդիկ տարհանվել են՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով, հայտնում է բելգիական RTL գործակալությունը։

 

Գնացքը կանգնեցվել է Ռոտերդամում։

 

Կասկած է առաջացրել զուգարանում կողպված ուղևորը, որը, ականատեսների վկայությամբ, վագոն է մտել գնացքի շարժվելուց վայրկյաններ առաջ։ Նախնական տվյալներով՝ նա ռումբի պայթեցմամբ է սպառնացել, փոխանցում է gazeta.ru-ն։


Նշվում է, որ ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Կասկածյալը ձերբակալվել է։