Ուիլ Սմիթը 150 000 դոլար է նվիրաբերել ԱՄՆ-ի սևամորթ իսլամիստներին
Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը և նրա կինը 150 000 դոլար են նվիրաբերել «Իսլամի ազգ» կրոնական կազմակերպության կայանալիք հանրահավաքի ծախսերը հոգալու համար:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Radar Online-ը, այդ մասին տեղեկացրել է արմատական կազմակերպության առաջնորդ Լուիս Ֆարահանը:
«Արդարություն… կամ ինքներդ գիտեք» կարգախոսով անցկացվելիք հանրահավաքը անցկացվելու է հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում: ԱՄՆ-ում կազմակերպիչները հանրահավաքի նպատակ են անվանում սևամորթ համայնքի ոգու ամրապնդումը:










