Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ամփոփում է խմբակցությունների առաջարկները. արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 2-ին

17:40 • 30.09.15

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը շաբաթ օրը հանդիպել է Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ՝ քննարկելու նրանց առաջարկությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

Վերջինս նշեց, որ առաջարկությունները մասնագիտական հանձնաժողովի կողմից հիմա ամփոփվում են և դրանց արդյունքների մասին հայտնի կդառնա հոկտեմբերի 2-ին:
 

Բաղդասարյանը նշեց, որ առաջարկություններ են ներկայացվել «Հայ ազգային կոնգրեսի» առանձին պատգամավորների կողմից, ովքեր ևս մասնակցել են քննարկմանը, թեև, հիշեցնենք, ՀԱԿ-ը դեմ է այս փոփոխություններին և բազմիցս հայտարարել է, որ չի մասնակցելու գործընթացի հետ կապված որևէ իրադարձության: