Ավստրալուհին կատարյալ տղամարդ գտնելու նպատակով 75 ժամադրության է գնացել 22 երկրում

23:50 • 09.10.15

Ավստրալիայի  բնակչուհի Բեմբի Սմիթը 75 ժամադրության է գնացել 22 երկրում` կյանքի կատարյալ ուղեկից գտնելու համար:

 

Ինչպես հայտնում է The Mirror պարբերականը` Սմիթը կրկին ստիպված է եղել կյանքի ուղեկից փնտրել 56 տարեկանում` իր միակ ընկերոջից  47 տարեկանում բաժանվելուց և 9 տարի շարունակ իր երկրում արժանի թեկնածու գտնել  չկարողանալուց հետո:


Ամենից հաճախ  ժամադրվել նրան հաջողվել  է եվրոպացիների հետ: Նա հանդիպել է տարբեր մարդկանց հետ, անգամ 23-ամյա իտալացի հոգևորականի, մարդասպան դառնալ ցանկացողի կամ Փոլ Մաքքարթնիի ու Մադոննայի ընկերներից մեկի հետ:


Ավստրալուհին կյանքի ուղեկից այդպես էլ չի գտել, սակայն հայրենիք վերադառնալով հրատարակել է «Տղամարկանց մենյու» գիրքը, որում պատմել է իր եռամսյա ճամփորդությունների մասին: