Այժմ Facebook-ը հնարավորություն է տալիս ծնունդ շնորհավորել տեսաուղերձով. մանրամասներ

21:29 • 12.10.15

Facebook սոցիալական ցանցը այժմ օգտատերերին հնարավորություն է տալիս իրենց ընկերներին բարի տարեդարձ մաղթել տեսաուղերձներով:

Daily Mail-ը մանրամասնում է, որ ծննդյան մաղթանքներով տեսաուղերձները կարող են լինել մինչև 20 վայրկյան տևողությամբ:

Այդ հնարավորությունը iOS հավելվածների համար Events ցուցանակի Birthdays էջում է: Աղբյուրը նշում է, որ առայժմ անհայտ է, թե քանի օգտատիրոջ է այժմ ընձեռված այդ հնարավորությունը ու թե ինչպիսի տարածում կգտնի այս հնարավորությունը առաջիկայում: