Չինաստանում մահացած աղջկան վաճառել են՝ որպես հարսնացու

22:08 • 15.10.15

The New York Post-ը հայտնում է Չինաստանում հերթական մահացած աղջկան` որպես «հարսնացու» վաճառելու դեպքի մասին:

Ըստ այդմ` Չինաստանի Շանսի նահանգում ձերբակալվել է դիագողերի խումբ, որը գողացել ու 25.000 յուանով` 3900 ԱՄՆ դոլարով աղջկա դի էր վաճառել մահացած տղամարդու ընտանիքին:

Չինաստանում «ուրվական հարսնացուների» պրակտիկան կապված է հավատալիքի հետ, որ եթե տղամարդը մահանում է առանց ամուսնանալու, դա դժբախտություն է բերում ընտանիքին: Ուստի այդ երկրում տարածված է ամուրի հանգուցյալների հետ թաղել նաև կանանց` «ուրվական հարսնացուների»: