Պենելոպա Կրուսը իր առաջին ռեժիսորական ֆիլմը կնկարահանի մանկական լեյկեմիայի մասին

00:37 • 15.10.15

Օսկարակիր դերասանուհի Պենելոպա Կրուսը, ով իր վերջին «Մա Մա» ֆիլմում մարմնավորել է կրծքի քաղցկեղի դեմ պայքարող կնոջ, ներկայացրել է իր նոր ռեժիսորական նախագիծը, որը պատմելու է  մանկական լեյկեմիայի մասին:


«Իմ նպատակն է բարձրացնել իրազեկությունը  այս զգայուն հարցի շուրջ: Գիտեմ, որ ինձ բարդ աշխատանք է սպասվում, քանի որ գործ ենք ունենալու երեխաների հետ», - 41-ամյա իսպանացի դերասանուհու խոսքը մեջբերում է The Local-ը:


Դա կլինի Պենելոպայի առաջին ռեժիսորական աշխատանքը, որում նա մտադիր է ներկայացնել լեյկեմիայով հիվանդ մի քանի երեխաների պատմությունը, նրանց ծնողների  և բժիշկների պայքարը:


Դերասանուհին հույս է հայտնել, որ իր ֆիլմը կոգևորի ավելի շատ մարդկանց` աշխատելու հիվանդության համար բուժում գտնելու ուղղությամբ:
  
 

Պենելոպա Կրուսը իր առաջին ռեժիսորական ֆիլմը կնկարահանի մանկական լեյկեմիայի մասին