Քարդաշյանները նվազեցրել են իրենց ակտիվությունը` մահամերձ փեսայի պատճառով
The Independent-ը հայտնում է, որ Քարդաշյանների ընտանիքը որոշակիորեն դադարեցրել է իր ակտիվությունը` իրենց անհատական, վճարովի հավելվածներում: Պատճառը Քլոե Քարդաշյանի ամուսնու ծանր վիճակն է` այն բանից հետո, երբ նրան անգիտակից վիճակում հայտնաբերել էին Լաս Վեգասի հասարակաց տներից մեկում:
Այս տարվա սկզբին Քարդաշյաններից Քիմը, Քլոեն, Քորթնին, Քենդելն ու Քայլին, ստեղծել էին իրենց հավելվածները, որոնց միջոցով նրանց երկրպագուները կարող են հետևել նրանց կյանքին` մասնավորապես երաժշտության, ոճի, ֆիթնեսի ու դիմահարդարման կտրվածքներով: Նրանք հիմնականում ցուցադրում են այն, ինչ դուրս է մնում «Քարդաշյանների հետ» հեռուստաշոուից:
Այդ հավելվածներից յուրաքանչյուրի ամսական վճարը $2.99 է:
Այժմ Քարդաշյանները հայտարարել են, որ որպես ընտանիք որոշում են կայացրել կոմայի վիճակում գտնվող Լամար Օդոմին սատարել իրենց հավելվածներում ակտիվությունը դադարեցնելով: Նրանք շնորհակալություն են հայտնել իրենց երկրպագուներին` ըմբռնման համար:










