Վերա Բրեժնևան գովազդել է Calzedonia-ի սեքսուալ նորույթները (լուսանկարներ)

09:48 • 22.10.15

Գուլպաների և զուգագուլպաների արտադրության ոլորտի առաջատարներից մեկը` Calzedonia ընկերությունը, ներկայացրել է աշուն/ձմեռ նոր հավաքածուն։

 

Ինչպես նշում է Tatler-ը, դրանում ներառված նմուշները, որոնք միաժամանակ և՛ տաք են, և՛ հարմարավետ, և՛ սեքսուալ, գովազդում է ռուսական շուկայում իտալական հարգված բրենդի պաշտոնական գովազդային դեմք երգչուհի Վերա Բրեժնևան։

 

Աղբյուրը նկատում է, որ երկարոտն շիկահերի բնատուր նրբագեղության և Calzedonia անթերի արտադրանքի համադրությունն ուղղակի ցնցող է ստացվել: Այդ են վկայում ստորև հրապարակված լուսանկարները, որոնցից պարզապես «հորդում» է կանացի գրավչությունը։