Վիեննայում բարձրակրունկներով քայլելու կուրսեր են սկսվել տղամարդկանց համար

22:32 • 22.10.15

Վիեննայի Top in Heels ակադեմիայում, որտեղ կանայք սովորում են քայլել բարձրակրունկներով, նմանօրինակ դասընթաց է սկսվել նաև տղամարդկանց համար:


Ինչպես նշում է The Local պարբերականը` նման հետաքրքրություն տեղի բնակիչները սկսել են ցուցաբերել «Եվրատեսիլ» մրցույթից հետո, հատկապես` 2014-ին Կոնչիտա Վուրստի հաղթaնակից հետո : Դասընթացն ստացել է Men In Heels անվանումը:


Դասընթացները կսկսվեն հոկտեմբերի 30-ին և կանցկացվեն երեկոյան ժամերին: Մեկ ու կես ժամ տևողությամբ պարապմունքի արժեքը 45 եվրո է:


Կազմակերպիչների խոսքով` բարձրակրոuնկներով քայլքը կարող է նոր միտում դառնալ ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում: