Ինդոնեզիայում միասեռականների միջև սեքսի և դավաճանության համար կարելի է մտրակի 100 հարվածի արժանանալ
Ինդոնեզիայի Աչեխ նահանգում պատժամիջոցներ են սահմանվել միասեռականների միջև սեքսի համար: Այսուհետ իրավախախտները կարող են մտրակի մինչև 100 հարված ստանալ, եթե մեղադրվեն միասեռ սիրո համար, գրում է newsru.com-ը:
Համապատասխան օրինագիծը ներկայացվել էր տեղի խորհրդարանին դեռևս նախորդ տարի։ Սակայն իրավանորմատիվային ակտն ուժի մեջ է մտել միայն այժմ:
Ամուսնական դավաճանության համար օրենքը նույնպես նախատեսում է 100 մտրակի հարված, սակայն կեղծ մատնության համար կարելի է ստանալ մտրակի 80 հարված։
Աչեխ նահանգն ամենապահպանողական շրջաններից է Ինդոնեզիայում և երկրի միակ շրջանը, որտեղ գործում են շարիաթի կանոնները։










