Ընկույզը՝ սթրեսի հաղթահարման, առողջության և արտաքին տեսքի բարելավման միջոց

23:43 • 27.10.15

Ընկուզեղենը հրաշք ուտելիք է համարվում առողջարար ճարպերի բարձր պարունակության շնորհիվ: Ցանկացած տեսակի ընկուզեղեն` ընկույզ, նուշ, պիստակ, գետնանուշ, օժտված է մի շարք առողջարար հատկություններով:

Ինչպես ներկայացնում է Healthy food team-ը` ընկույզն, օրինակ, հագեցած է տարատեսակ վիտամիններով ու հանքանյութերով, որոնցից են օմեգա-3 ճարպաթթուները, ֆենոլները, վիտամին E-ն, հակաօքսիդանտները:

Ինչպես է  կանոնավոր կերպով  ընկույզի օգտագործումն ազդում առողջության վրա:

1. Նվազեցնում է լարվածությունը: Ընկույզը մարմինը հանգստացնելու հատկություն ունի և օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը:

2. Ամրացնում է սիրտը:  Ընկույզի հարուստ հակաօքսիդանտային պարունակությունը հզոր միջոց է ազատ ռադիկալների դեմ պայքարելու համար, որոնք հանգեցնում են սրտի հիվանդությունների առաջացմանը:

3. Ուղեղի պաշտպանությունը տարիքով պայմանավորված  դեգեներացիայից: Օմեգա-3 ճարպաթթուների պարունակության շնորհիվ ընկույզը կանոնավոր օգտագործման պարագայում  կանխում է Ալցհեյմերի հիվանդությունը, ինչպես նաև պայքարում քաղցկեղի դեմ:

4. Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Հետազոտությունը ցույց է տվել ընկույզի դրական ազդեցությունը խոլեստերինի մակարդակի նվազեցման գործում:

5. Ավելորդ քաշի նվազում: Սննդարար հատկության շնորհիվ ընկույզն օգնում է երկար ժամանակ  հագեցած մնալ և նպաստում ավելորդ քաշից ձերբազատվելուն:

6. Ամրապնդում է մազերը, եղունգները, մաշկը: Արտաքին տեսքի բարելավումը ևս կախված է ընկույզի պարունակության մեջ առկա ճարպաթթուներից:


 

 

Ընկույզը՝ սթրեսի հաղթահարման, առողջության և արտաքին տեսքի բարելավման միջոց