Գիտնականները պարզել են լավագույն տարիքը առաջնեկին ունենալու համար

23:33 • 30.10.15

Գիտնականները հայտնաբերել են հերթական կապը կյանքի տևողության  և այն տարիքի միջև, որում կինն ունենում է իր առաջնեկին: Корреспондент-ի հաղորդմամբ` հետազոտության արդյունքները հրապարակել է BMC Medicine ամսագիրը:

 

Հետազոտողները պնդում են, որ կանայք, ովքեր մայրացել են 26-30 տարեկանում, ավելի երկար են ապրում` մյուս տարիքային խմբերում մայրացած կանանց համեմատ:

 


Հետազոտությանը  322 972 կին է մասնակցել` աշխարհի 10 երկրից:  Նրանց առողջությանը հետևել են միջինում 12.9 տարի, հետազոտությունն սկսվել է այն պահին, երբ կանայք 50 տարեկան են եղել: