Ռուս փրկարարները մեկնել են ինքնաթիռի կործանման վայր

10:52 • 01.11.15

Լուսանկարը՝ Reuters-ի


Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Կահիրեից մեկնել են «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանած ինքնաթիռի կործանման վայր՝ Սինայի թերակզում:


Այդ մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ գերատեսչության մամուլի ծառայության հղումով:


«Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները մեկնել են А-321 ինքնաթիռի կործանման վայր և առաջիկա ժամերին կմիանան որոնողական գործողությանը»,- հաղորդել են նախարարությունից:


Դեպքի վայրում նախատեսվում է ստեղծել օպերատիվ շտաբ ու ճամբար, որը հագեցած կլինի բոլոր անհրաժեշտ սարքավորումներով:


Դեպքի վայրում վերսկսվել են որոնողական աշխատանքները. հաղորդել են եգիպտական լրատվամիջոցները: Փրկարարները փնտրում են զոհերի դիերը՝ կործանված Airbus-ի մնացորդների տակ:


Վթարի վայր են ուղարկվել շտապօգնության 170 մեքենաներ, որոնք զոհերի մնացորդները հասցնելու են Կահիրեի դիահերձարաններ:

 

Ռուս փրկարարները մեկնել են ինքնաթիռի կործանման վայր