Երգչուհի Թեյլոր Սվիֆթը մեղադրվում է Shake It Off երգի բառերի գրագողության համար
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը մեղադրվում է իր Shake It Off երգի բառերի գրագողության համար:
Երգչուհու դեմ 42 մլն դոլարի հայցը ներկայացրել է ամերիկացի կատարող Ջեսի Բրեհեմը, ով հանդես է գալիս բեմական Ջեսի Գրեհեմ կեղծանվամբ, գրում է BBC-ն։
Նա վստահեցնում է, որ Սվիֆթի երգի կրկներգի բառերը վերցված են իր Haters Gone Hate երգից և որ Haters Gone Hate և Playas Gone play արտահայտությունների հեղինակային իրավունքն իրեն է պատկանում:
Այդ երկու արտահայտությունները Սվիֆթի երգի կրկներգում կան, սակայն երաժշտական առումով այդ երկու ստեղծագործությունների միջև ընդհանուր ոչինչ չկա:
2014-ին Shake It Off երգը հայտնվել է հիթ-շքերթների առաջին հորիզոնականում աշխարհի շատ երկրներում:
Բացի ֆինանսական փոխհատուցումից՝ Բրեհեմը ցանկանում է, որ ինքը նշվի որպես Սվիֆթի երգի տեքստերի հեղինակ: Սակայն երգչուհու ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ հաղորդագրությունները։










