Էմի Ուայնհաուսի մասին ֆիլմում գլխավոր դերը կկատարի «Պրոմեթևսից» դերասանուհի Նումի Ռափասը
Հանգուցյալ երգչուհի Էմի Ուայնհաուսի մասին կենսագրական ֆիլմում գլխավոր դերը կկատարի «Պրոմեթևս» ֆիլմից դերասանուհի Նումի Ռափասը, գրում է The Hollywood Reporter-ը։
Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է իռլանդացի կինոռեժիսոր Քիրսթեն Շերիդանը: Նշվում է, որ գլխավոր դերը, հավանաբար, կկատարի շվեդ դերասանուհի Նումի Ռափասը:
Ֆիլմի հավանական անվանումն է «Էմի Ուայնհաուս»: Նախագիծը դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում, քննարկվում են ֆինանսավորման հարցերն ու նկարահանման փուլերը: Նաև տարվում են բանակցություններ երգչուհու հոր հետ` ֆիլմում Ուայնհաուսի ձայնագրություններն օգտագործելու իրավունքը ստանալու համար:
Նախկինում հաղորդվում էր, որ հանգուցյալ երգչուհու հայրը քննադատել է դստեր մասին արդեն նկարահանված ֆիլմը, որը թողարկվել էր այս տարի:
Էմի Ուայնահուսը մահացել է ալկոհոլային թունավորման հետևանքով 2011-ին՝ 27 տարեկանում։










