Հայտնի են ամենից շատ շոկոլադ ուտող ազգությունները Եվրոպայում. առաջատարը գերմանացիներն են

08:15 • 06.11.15

Ֆրանսիական Le Figaro պարբերականը հրապարակել է եվրոպական ազգությունների ցանկը` ըստ վերջիններիս կողմից օգտագործվող շոկոլադի քանակի:


Ինչպես նշում է պարբերականը` ամենից շատ շոկոլադ Եվրոպայում սիրում են գերմանացիները: Գերմանիայի բնակիչները  կրկնակի ավել շոկոլադ են օգտագործում, քան ֆրանսիացիները` 12.22 կգ` մեկ մարդու համար, մինչդեռ Ֆրանսիայում մեկ մարդուն բաժին է ընկնում 6.69 կգ շոկոլադ:


Գերմանացիներն այս ցուցանիշով շրջանցել են նաև շվեյցարացիներին, որոնց ցուցանիշը 11.7 կգ է:

 

Ըստ մասնագետների` շոկոլադի հանդեպ նման մեծ սեր ունենալու պատճառները պետք է փնտրել Գերմանիայի ավանդույթներում:


Գերմանիային և Շվեյցարիային հետևում են Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Դանիան, Բելգիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իռլանդիան և Լիտվան: