Բակո Սահակյանը «Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակներում տոնական համերգին է մասնակցել

10:15 • 14.11.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին «Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակներում ներկա է գտնվել ԼՂՀ տարբեր համույթների մասնակցությամբ կազմակերպված տոնական համերգին, որը տեղի է ունեցել «ԶԻԼ» մշակութային կենտրոնում. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Նախագահ Սահակյանը նշել է, որ նման միջոցառումները և կարևոր են, և հաճելի ու հանդիսանում են մեր երկու ժողովուրդների և պետությունների միջև կապերի հետագա ընդլայնման ու խորացման յուրօրինակ կամուրջ:


Միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Արցախի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Ռուսաստանի հասարակական, գիտակրթական և մշակութային շրջանակի ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ:
 

Բակո Սահակյանը «Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակներում տոնական համերգին է մասնակցել