Ջեյմս Բոնդի մոտորանավակը կհանվի աճուրդի (լուսանկարներ)
Բրիտանական Coys աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել 1-տեղանոց մոտորանավակ, որը հատուկ ստեղծվել է գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող 19-րդ ֆիլմում նկարահանելու նպատակով։
Ինչպես նշում է lenta.ru-ն, «Ամբողջ աշխարհն էլ է քիչ» ֆիլմը, որում Բոնդն իրեն հետապնդող թշնամիներից փախչում է մոտորանավակի միջոցով, էկրան է բարձրացել 1999թ.:
Աղբյուրը մանրամասնում է, որ ջրային փոխադրամիջոցն անթերի վիճակում է և ցանկության դեպքում այն կարելի է օգտագործել։
Հայտնի է, որ դեկտեմբերի 1-ին Լոնդոնում կայանալիք աճուրդի շրջանակում վաճառվելիք նմուշը մասնագետների կողմից գնահատվել է 6.500-10.000 ֆունտ ստեռլինգ։














