Շարմ էլ Շեյխ օդանավակայանի 2 աշխատակից է ձերբակալվել` կործանված A321-ում ռումբ տեղադրելուն աջակցելու կասկածանքով
Եգիպտական Շարմ էլ Շեյխ օդանավակայանի 2 աշխատակից ձերբակալվել է հարցաքննության համար` կապված նոյեմբերի 3-ին ռուսական օդանավի կործանման հետ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով եգիպատական պաշտոնյաներին:
«17 մարդ է հարցաքննվում, նրանցից երկուսը կասկածվում են օդանավում ռումբ տեղադրելու գործընթացին օգնելու մեջ», - ասել է գործակալության աղբյուրը:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք` օդանավակայանի անվտանգության տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է աշխատակիցներից մեկն առանց վերահսկողության թողնում ուղեբեռի սկանավորման ապարատը, անհայտ ճամպրուկ փոխանցում ինքնաթիռի ուղեբեռը բարձող աշխատակցին:










