Կասկածներ կան, որ Լոլա Ուզումյանը փարիզյան ահաբեկչությանն զոհ է դարձել, տեղեկությունը չի հաստատվում

18:30 • 17.11.15

Ֆրանսիայում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո անհայտ կորած 17-ամյա հայուհի Լոլա Ուզունյանի դին չի գտնվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Nouvelles d'Arménie ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը:

 

Վերջինս նշեց, որ Լոլան իր հոր հետ միասին մասնակցել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում անցկացվող ռոք համերգին, որտեղ ահաբեկիչները ներխուժել էին ու կրակոցներ արձակել: Թորանյանը պատմեց, որ հայրը դստերը խառնաշփոթի ժամանակ կորցրել է, ինչից հետո Լոլային այլևս չեն տեսել:

 

Արա Թորանյանի խոսքով՝ ահաբեկչության զոհերի մեծ թվով մարմիններ դեռևս չեն ճանաչվել, ուստի կան կասկածներ, որ նրանցից մեկը կարող է Լոլան լինել:

 

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ, «Բատակլան»  թատրոնում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսականներին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։

 

Կասկածներ կան, որ Լոլա Ուզումյանը փարիզյան ահաբեկչությանն զոհ է դարձել, տեղեկությունը չի հաստատվում