Բելգիայի ոստիկանությունը հրապարակել է Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչի նոր լուսանկարը

15:41 • 17.11.15

Բելգիայի ոստիկանությունը Փարիզի ահաբեկչություններին մասնակցած և հետախուզման մեջ գտնվող Սալահ Աբդեսլամի նոր լուսանկարն ու բնութագիրն է ներկայացրել, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Լուսանկարը տարածել է բելգիական ոստիկանությունը:

 

Նշվում է, որ հետաքննությունը կարծում է, թե հենց 26-ամյա Աբդեսլամն է ղեկավարել Փարիզում հարձակումներ իրականացրած ահաբեկիչներին։

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Աբդեսլամը վտանգավոր է: Նրան հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը խնդրում է զերծ մնալ «ցանկացած քայլ նախաձեռնելուց» և հաղորդել իրավապահ մարմիններին։

 

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 

Բացի այդ, «Բատակլան»  թատրոնում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսականներին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 129 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։
 

Բելգիայի ոստիկանությունը հրապարակել է Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչի նոր լուսանկարը