Ավստրալիան կրկին կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին

10:09 • 17.11.15

Ավստրալիան 2-րդ անգամ կմասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, հայտնում է The Guardian թերթը` հղում անելով տեղական SBS  հեռուստաընկերությանը:

 

Ավստրալացի երգիչ Գայ Սեբաստիանը ելույթ է ունեցել Վիեննայում անցկացված երգի մրցույթին և զբաղեցրել 5-րդ տեղը, փոխանցում է Интерфакс-ը:

 

Հաջորդ մասնակցի անունը հայտնի կդառնա հաջորդ տարի:

 

Ավանդաբար, «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցում են միայն եվրոպական երկրների ներկայացուցիչները: Ավստրալիայի համար բացառություն է արվել, քանի որ մրցույթը շատ հայտնի է այդ երկրում։ Նախատեսվում էր, որ ավստրալացի մասնակիցը կմրցի եվրոպացիների հետ միայն մեկ անգամ:


Հաջորդ մրցույթը կանցկացվի 2016թ. մայիսի 10-14-ը՝ Ստոկհոլմում։

Ավստրալիան կրկին կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին