Քերին հայտարարել է, որ ԻՊ-ը տարածքներ է կորցնում

16:08 • 17.11.15

DOMINIQUE FAGET—AFP/Getty Images

 

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները տարածքներ են կորցնում Մերձավոր Արևելքում, գրում է gazeta.ru-ն։

 

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ հանդես գալով Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո։

 

«Համագործակցության աստիճանն ամենաբարձր մակարդակում է։ Մենք համաձայնել ենք ավելացնել տեղեկատվության փոխանակությունը, և ես համոզված եմ, որ առաջիկա շաբաթներին ԻՊ-ը շատ ավելի մեծ ճնշում կզգա։ Նրանք դա այժմ զգում են: Նրանք դա զգում էին երեկ: Նրանք դա զգում էին անցած շաբաթներին: ԻՊ-ը կորցնում է իր տարածքները»,- ասել է Քերին:

 

Նա նաև հաստատել է, որ Ֆրանսիայի նախագահը հաջորդ շաբաթ այցելելու է Վաշինգտոն։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Վաշինգտոն և Մոսկվա։