Գերմանիայում Փարիզի ահաբեկչություններին ներգրավվածության մեջ կասկածվող երեք անձ է ձերբակալվել

16:53 • 17.11.15

Գերմանիայի ոստիկանությունը Փարիզում իրականացված ահաբեկչություններին ներգրավվածության մեջ կասկածվող երեք մարդու է ձերբակալել, հաղորդում է meduza.io-ն:

 

Կասկածյալները ձերբակալվել են Աախեն քաղաքի մոտակայքում։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

 

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։


Բացի այդ, «Բատակլան»  թատրոնում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսականներին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել ավելի քան 300-ը։