Եգիպտոսում տեղադրվել է ռուսական կործանված օդանավի հիշատակի հուշարձան (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ի աշխատակիցները խաչ ու մահիկ են տեղադրել Եգիպտոսում A321 ռուսաստանյան օդանավի կործանման վայրում:
Life News-ը տեսանյութ է ներկայացրել հուշարձանի տեղադրման վայրից` Սինայի անապատից. բլուրը, որտեղ Եգիպտոսի իշխանությունների թույլտվությամբ կանգնեցվել են խորհրդանշական խաչն ու կիսալուսինը, վթարի անմիջական տեղանքի մոտ է:
Հոկտեմբերի 31-ին այստեղ կործանվել էր ռուսաստանյան Airbus 321-ը, ինչի հետևանքով 224 մարդ էր զոհվել: Այսօր Ռուսաստանը կատարվածը պաշտոնապես ահաբեկչություն է որակել:










