Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը գլխավորել է ամերիկյան կինովարձույթը

13:57 • 17.11.15

Աշխարհի, թերևս, ամենահայտնի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը` Spectre-ը, մեծ էկրան բարձրանալուց 2 շաբաթ անց գլխավորել է ամերիկյան կինովարձույթը։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ամերիկյան կինովարձույթում ֆիլմը հավաքել է 35.4 մլն դոլար, մինչդեռ համաշխարհային կինովարձույթում այդ գումարը հասել է 130.7 մլն դոլարի։

 

Աղբյուրը հավելում է, որ սեզոնի ամենասպասված պրեմիերաներից մյուսը` Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի մասնակցությամբ «Լազուրե լողափ» դրաման, ամենևին էլ չի արդարացրել պրոդյուսերների սպասումներն ու բավական ցածր ցուցանիշներ է արձանագրել ամերիկյան և համաշխարհային կինովարձույթներում։

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը գլխավորել է ամերիկյան կինովարձույթը