Մոսկվայում «ասուպային անձրև» կտեղա

17:35 • 17.11.15

Մոսկվայի բնակիչները լույս նոյեմբերի 18-ին կարող են «ասուպային անձրևի» ականատես լինել, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

«Այս գիշեր կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն մակարդակը: Այս տարի հնարավոր կլինի տեսնել ժամում 15 ասուպ»,-հայտարարել են Մոսկվայի պլանետարիումից։

 

Նշվում է, որ ամենից լավ դրանք տեսանելի կլինեն վաղ առավոտյան՝ պարզ եղանակին՝ քաղաքից հեռու։

 

Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը։
 

Մոսկվայում «ասուպային անձրև» կտեղա