Ռոհանին Օլանդին հայտնել է ԻՊ-ի դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության մասին

15:45 • 17.11.15

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ասել է, թե պետք է առկա բոլոր ուժերով պայքարել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ Ֆրանսիայի կառավարության աղբյուրին հղումով:

 

Ռոհանին Օլանդի հետ խոսել է ընդհանուր ուժերով «Իսլամական պետության» և ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։

 

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 

Բացի այդ, «Բատակլան»  թատրոնում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսականներին: Վերջին տվյալներով՝ զոհվել է 129 մարդ, վիրավորվել ավելի քան 300-ը։

Ռոհանին Օլանդին հայտնել է ԻՊ-ի դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության մասին