Վստահո՞ւմ եք ինձ. Փարիզի կենտրոնում մուսուլման տղամարդը գրկախառնվել է հարյուրավոր փարիզցիների հետ (տեսանյութ)
Փարիզի կենտրոնում մուսուլման տղամարդը մոտեցել և գրկախառնվել է հարյուրավոր տեղացիների հետ:
Russia Today-ը հայտնում է, որ տղամարդու աչքերը կապված են եղել, նա կրել է «Ես մուսուլման եմ, բայց ինձ ասում են, թե ես ահաբեկիչ եմ: Ես վստահում եմ ձեզ, իսկ դու վստահո՞ւմ եք ինձ: Եթե այո, ապա գրկեք ինձ» գրությամբ նշան:
Զանգվածային գրկախառնությունը տեղի է ունեցել Փարիզի Հանրապետության հրապարակում, որտեղ Փարիզի ահաբեկչություններից ի վեր հազարավոր մարդիկ սգում են կատարվածը:










